Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարում հաղթեց Հայկ Մարտիրոսյանը

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր տեղի ունեցավ Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի թվով 3-րդ հուշամրցաշարը:

 

Դրան մասնակցեցին նրա լավագույն սաները և ընկերները, այդ թվում գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Աշոտ Նադանյանը:

 

Յոթ հնարավորից վաստակելով 5 միավոր, մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Մանուել Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը 4,5-ական միավորով կիսեցին 2-3-րդ տեղերը:

 

Նշենք, որ համաշխարհային երկու օլիմպիադաների մասնակից, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն այսօր կդառնար 53 տարեկան: