Նարեկ Նիկողոսյանը չեմպիոն է, իսկ Հայաստանն առաջինն է թիմային հաշվարկով. ըմբշամարտի ԵՊԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջին ոսկե մեդալը նվաճեց Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Մեր 71 կգ քաշային ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը եզրափակիչ մարտի վերջին 30 վայրկյանում երկու երկու միավորանոց հնարքներ կատարեց և արդյունքում 6:2 հաշվով հաղթեց ռուսաստանցի Իսլամ Կազարովին:
51կգ Սաշա Պետրոսյանը, ավաղ, եզրափակիչում պարտվեց վրացի մրցակիցն և նվաճեց արծաթե մեդալ:
60 կգ Տիգրան Բունիաթյանը հաղթելով սփոփիչ երկու գոտեմարտերը, մտել է փոքր եզրափակիչ: 3-րդ տեղի համար մրցամարտում նա հաղթել է գերմանացի Նիկ Էկենբերգին և դարձել բրոնզե մեդալակիր:
92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը 3-րդ տեղի համար մարտում պարտվեց և մնաց առանց մեդալի:
Այդպիսով, մեր պատանի ըմբիշները 10 քաշային կարգում նվաճեցից 8 մեդալ՝ 1 ոսկի, 5՝ արծաթ, 2՝ բրոնզ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց առաջին տեղը՝ շրջանցելով առջևում ընթացող Ադրբեջանին: