Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+basketbol 18.06.
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ անգամ զիջեց Ֆրանսիային

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը երկրորդ ընկերական խաղում ուժերը չափեց Ֆրանսիայի հավաքականի հետ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, կայացած երկրորդ խաղում մեր ընտրանին զիջել է 83:98 հաշվով: Հանդիպման ընթացքում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստը Անդրե Սպայթ-Մկրտչյանն է (Հայաստան): Նա վաստակել է 22 միավոր:

Մեկ օոր առաջ կայացած առաջին ընկերական խաղում Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել 74:107 հաշվով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության հաղթողը: