Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Ռուսաստան խաղը ցածր ռեյտինգ է ունեցել

Սպորտ
057959d78dcc49474430f569c0dda161

Մարտի 26-ին կայացած Եվրոպայի 2012 թ առաջնության Հայաստան - Ռուսաստան հանդիպման հեռուստահեռարձակման ռեյտինգը կազմել է 5,1 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է TNS ընկերությունը:

Ճիշտ է, երեք օր անց կայացած Քաթար - Ռուսաստան խաղի ռեյտինգը եղել է ամենացածրը այդ երկրի ազգային թիմի պատմության ընթացքում` 1,9 տոկոս, սակայն այն ընկերական բնույթ է կրել:

Ռուս հեռուստադիտողներն արձագանքելով TNS-ի հրապարակած թվերին, նշել են, որ Ռուսաստան - Հայաստան պատասխան խաղը ընդհանրապես ռեյտինգ չի հավաքի:

Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն իր հերթին ֆուտբոլասերներին կոչ է արել ատելությամբ չլցվել ազգային թիմի ֆուտբոլիստների նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ երկրպագուները պետք է միշտ աջակցեն հավաքականին: Չէ որ այն մեր ազգային թիմն է: Ես պիոներական կոչ չեմ անում: Բոլոր երկրներում էլ ֆուտբոլասերները համամարդկայնորեն են վերաբերվում իրենց հավաքականի ֆուտբոլիստներին»,- ասել է ռուսական ֆուտբոլի թիվ 1 ղեկավարը: