A
A
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ֆրանսիայի թիմին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականն առաջին ընկերական խաղն անցկացրեց Լոս Անջելեսում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, մեր թիմը 74:107 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ընտրանուն:
Նույն թիմերի երկրորդ ընկերական խաղը կկայանա հունիսի 17-ին՝ Նորթրիջի համալսարանական արենայում: Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4։00-ին):
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության հաղթողը։