Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական մրցաշարում:

Մեր թիմը Կարդիֆում մրցեց Ուելսի ընտրանու հետ: Հանդիպման 10-րդ րոպեին ուելսցի Դեվիդ Ջեյմսն օգտվելով մեր պաշտպանների սխալից բացեց հաշիվը: Մեր ֆուտբոլիստները, սակայն, շատ արագ վերականգնեցին հավասարությունը: 19-րդ րոպեին Նաիր Տիկնիզյանի փոխանցումից հետո Լուկաս Սելարայանը ընթացքից ուժեղ հարվածով գրավեց մոտակա անկյունը: Որոշ ժամանակ անց մերոնք արդեն առաջ անցան հաշվի մեջ: 30-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի փոխանցումը գլխի դիպուկ հարվածով եզրափակեց Հրանտ-Լեոն Ռանոսը: Առաջին խաղակեսն ավարտվեց մեր թիմի առավելությամբ՝ 2:1:

Ընդմիջումից հետո դաշտի տերերը փորձեցին բեկում մտցնել խաղի մեջ, սակայն՝ ապարդյուն: Ավելին, 66-րդ րոպեին Հայաստանի հավաքականն արագ հակագրոհ ձեռնարկեց, և Ռանոսը հուժկու հարվածով ամրապնդեց առավելությունը՝ 3:1:

Ուելսի հավաքականը թարմ ուժեր մտցրեց և 72-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը: Հարի Վիլսոնը մոտ տարածությունից գրավեց Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը:

Տանտերերը շարունակում են անընդհատ գրոհել, երբ մեր ֆուտբոլիստները կրկին սուր հակագրոհ ձեռնարկեցին և Իվուի փոխանցումից հետո Լուկաս Սելարայանն արդեն հաշվենկատ հարվածով գրավեց մոտակա վերին անկյունը:

Խաղի 78-րդ րոպեին Ուլեսի հավաքականը մնաց 10 հոգով, քանի որ անվայել արարքի համար դաշտից հեռացվեց հարձակվող Կիֆեր Մուրին: Հայաստանի հավաքականը մնացած ժամանակում վստահորեն պահպանեց երկու գնդակի առավելությունը:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը հյուրըկալվելիս հաղթեց 4:2 հաշվով և վաստակեց առաջին երեք միավորը: Հունիսի 19-ին մեր թիմը Երևանում կընդունի Լատվիայի ընտրանուն, որը զուգահեռ խաղում սեփական դաշտում 2:3 հաշվով պարտվեց Թուրքիայի ազգային թիմին:

Vardan Arzumanyan