Բացել լրահոսը Փակել լրահոսը
555
A A
Սպորտ

Ինչու են ուելսցի ֆուտբոլասերները վերադարձրել Հայաստանի հետ խաղի տոմսերը

Հյուսիսային Ուելսի հազարավոր ֆուտբոլասերներ չեն կարող ներկա գտնվել այսօր Կարդիֆում կայանալիք Ուելս – Հայաստան ընտրական խաղին: Այդ մասին հատնում են տեղի լրատվամիջոցները:

 

Ուելսի տրանսպորտային ընկերությունն (TfW) այս անգամ երկաթուղով հատուկ փոխադրումներ չի նախատեսել Հյուսիսային Ուելսի երկրպագուներին համար: Ճիշտ է, ընկերությունը կազմակերպելու է «ուշացած գնացք», որը Կարդիֆի Ninian Park կայարանից դուրս է գալու ժամը 21:54-ին և Չեսթեր է հասնելու գիշերվա 1:20-ին: Սակայն, Ուելս – Հայաստան խաղը մեկնարկելու է ժամը 19:45-ին, ուստի ֆուտբոլասերները գնացքին հասցնելու համար պետք է խաղի ավարտից մոտ 15-20 րոպե շուտ դուրս գան մարզադաշտից: Դա դուր չի եկել հարյուրավոր երկրպագուների, որոնք ստիպված ետ են տվել տոմսերը:

 

Նրանցից մեկը Թիմ Էդվարդսն է, որը 20 տարի շարունակ բաց չի թողել հավաքականի տնային հանդիպումները:

 

«Սա առաջին խաղն է, որը ես բաց եմ թողելու: Ես չեմ կարող ինձ թույլ տալ միայնակ բենզին ծախսել ավտոմեքենայով գնալու համար: Ինչ վերաբերում է «ուշ գնացքին», ապա դրան հասցնելու համար հարկավոր կլինի շատ շուտ լքել մարզադաշտը: Բացի այդ, նախատեսված է ընդամենը երկու վագոն, ուստի գնացքը գերբեռնված կլինի, ընդ որում հետ գալու համար ստիպված կլինեի վճարել մոտ 100 ֆունտ ստերլինգ, ինչը պարզապես թանկ է: Ուստի, ակամայից ստիպված էի փոխանցել խաղի տոմսը մեկ ուրիշին», - դժգոհել է ֆուտբոլասերը:

 

Հիշեցնենք, որ Ուելս – Հայաստան ընտրական խաղը կկայանա այսօր, Երևանի ժամանակով ժամը 22:45-ի