Խեսուս Նավասը գերազանցել է Իսպանիայի հավաքականի 62 տարվա վաղեմության ռեկորդը
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի ֆուտբոլի հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգարի լիգայի կիսաեզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթել է Իտալիայի ընտրանուն և երկրորդ տարին անընդմեջ մտել եզրափակիչ:
Իսպանացիների կազմում խաղացել է պաշտպան Խոսուս Նավասը, որն այդ պահին եղել է 37 տարեկան և 207 օրական: Այդպիսով, նա դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի պատմության մեջ: Մինչ այդ տարիքային ռեկորդը պատկանում էր դարպասապահ Անտոնի Ռամալյետսին, որը 1961թ մայիսի 18-ին վերջին խաղն է անցկացրել Իսպանիայի ընտրանու կազմում, երբ եղել է 36 տարեկան 349 օրական: Հարկ է նշել, որ Խեսուս Նավասը մինչ այդ Իսպանիայի հավաքականում հանդես էր եկել 2020թ հոկտեմբերի 13-ին, Ուկրաինայի դեմ:
Ազգերի լիգայի եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 18-ին: Այս օրը Իսպանիայի ընտրանին կհանդիպի Խորվաթիայի հետ, որը կիսաեզրափակիչում 4:2 հաշվով հաղթել է Նիդեռլանդներին: