Մոդրիչի բենեֆիսը. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը եզրափակիչում է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից Խորվաթիայի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ մտել է խոշոր մրցաշարի եզրափակիչ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ խորվաթները Եվրոպայի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեցին Նիդեռլանդների հավաքականին:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2, ընդ որում դաշտի տերերը հաշիվը հավասարեցրել են ավելացված ժամանակի վերջին րոպեին: Լրացուցիչ 30 րոպեում Խորվաթիան ևս երկու գոլ խփեց և արդյունքում հաղթեց 4:2 հաշվով:
Խորվաթների կազմում աչքի ընկավ թիմի ավագ Լուկա Մոդրիչը, որն անցկացրեց ռեկորդային 165-րդ հանդիպումն ազգային թիմում: Նա նախ վաստակեց 11մ հարվածի իրավունք, ապա կատարեց գոլային փոխանցում, իսկ 116-րդ րոպեին արդեն վստահ իրացրեց 11մ հարվածը:
Կիսաեզրափակիչ երկրորդ խաղը կկայանա այսօր: Միմյանց հետ կհանդիպեն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: