Բացել լրահոսը Փակել լրահոսը
2-17-1024x768
A A
Պաշտոնական

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխում կառուցվող Ադրբեջանի կողմից թիրախավորված մետալուրգիական գործարանի տարածք

ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Թվիթերի իր էջում։

«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման գոտի, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերն այսօր ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։