Վերջին մի քանի տարիներին նկատվում է գորշ արջերի կողմից Վայոց ձորի բնակավայրերում գյուղական տնտեսությունների վրա հարձակումների թվի աճ
Աջակցիր «Ա1+»-ինՄարդ-վայրի կեդանիներ կոնֆլիկտը դարերից ի վեր եկած խնդիր է, որն արդիական է նաև
Հայաստանում։ Այսօր և վերջին մի քանի տարիներին նկատվում է գորշ արջերի կողմից Վայոց ձորի
բնակավայրերում՝ մասնավորապես Եղեգիս խոշորացված համայնքում, գյուղական
տնտեսությունների վրա հարձակումների թվի աճ։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), պարբերաբար,
իր տարբեր նախագծերով փորձում է մեղմել այդ խնդիրը՝ ներդնելով ժամանակակից և գործնական
լուծումներ և ապահովելով բարձր արդյունավետություն։ Այդպիսի հերթական միջոցառումների
շարք է նաև հիմնադրամի մեկնարկած ծրագիրը, որն ուղղված է մարդ-արջ կոնֆլիկտի մեղմմանը
Վայոց ձորի մարզում։
Ծրագիրը իրականացվում է Եղեգիս խոշորացված համայնքի 12 բնակավայրերում։ Այս տարվա
ապրիլ ամսից ի վեր գրանցվել է արջերի շուրջ 40 հարձակում՝ թիրախավորելով հիմնականում
մեղվափեթակները, սակայն վնաս է հասցվել նաև պտղատու այգիներին և մանր
գյուղատնտեսական կենդանիներին։
«Այս պահին ծրագիրն իրականացվում է Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում, քանզի,
հիմնվելով ԱԻՆ-ի վերջին հինգ տարիների տվյալների վրա, գորշ արջերի կողմից հարձակումների
ամենաշատ դեպքերը տեղի են ունենում հենց այս բնակավայրերում։ Այս տարվա ապրիլ և մայիս
ամիսների տվյալները ևս դա են փաստում», - ասել է Մարդ-արջ կոնֆլիկտի մեղմման ծրագրի
համակարգող Ծովինար Հովհաննիսյանը։
Արջերի հարձակումների դեպքերը փաստագրելու և համապատասխան կանխող միջացառումներ
ձեռնարկելու համար ձևավորվել է արագ արձագանքման խումբ, իրականացվելու են
անտառավերկականգման աշխատանքներ և մեղմմանը ուղղված տարբեր միջոցառումներ։
Արագ արձագանքման խումբը օպերատիվ կերպով անդրադառնում է յուրաքանչյուր հարձակմանը,
ճշգրիտ կերպով հավաքագրելով, ստուգելով և փաստագրելով տվյալները, լուսանկարներն ու
տեսանյութերը։
Անտառավերականգնումն իրականացվելու է Եղեգիսի կիրճում և դրան հարող տարածքներում։
Տարածքին բնորոշ վայրի պտղատու 4000 ծառերի տնկման աշխատանքներում ներգրավվելու են
նաև համայնքի բնակիչները։
Մարդ-արջ կոնֆլիկտի ծրագիրը պիլոտային է և նպատակ ունի ընդլայնվելու, ընդգրկելով ոչ միայն
Եղեգիս խոշորացված համայնքը, այլև ողջ Վայոց ձորի մարզը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ