Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուլղարիայի ծանրորդները գիշերել են ավտոմեքենաներում

Սպորտ
542d82b03b1b9bc8f5c744441b4a9ea0

Ծանրամարտի Բուլղարիայի այս տարվա առաջնության մասնակիցները ստիպված գիշերել են ավտոմեքենաներում: Յադ մասին տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները:

Պարզվում է, որ Բուրգասում կայացած երկրի առաջնությունը ֆինանսավորել է ոչ թե ծանրամարտի ֆեդերացիան, այլ քաղաքապետարանը: Պատճառն այն է, որ կառավարությունը վերջին տարիներին գումարներ չի տրամադրում ծանրամարտի ֆեդերացիային, քանի որ վերջինս որակազրկվել է միջազգային ֆեդերացիայի կողմից` բուլղարացի ծանրորդների կողմից դոպինգ օգտագործելու համար:

Երկրի ծանրամարտի ակումբները նույնպես մնացել են առանց ֆինանսավորման, որոնք էլ չեն կարողացել առաջնությունից առաջ իրենց մարզիկների համար ապահովել նորմալ կենցաղային պայմաններ: Ուշագրավն այն է, որ մրցումներից առաջ մարզիկների համար կազմակերպել են «21-րդ դարի հակադոպինգային քաղաքականությունը» թեմայով դասախոսություն:

Նշենք, որ Բուլղարիայի ծանրամարտը հավաքականը նախկինում համարվում էր աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը, սակայն դոպինգի հետ կապված ճգնաժամից հետո բուլղարացի ծանրորդները աշխատում են տեղափոխվել այլ երկրներ եւ հանդես գալ դրանց դրոշի ներքո: