Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+mesi
A A
Սպորտ

Լիոնել Մեսիի նախընտրելի խաղընկերներն արգենտինացի չեն

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին թվել է այն ֆուտբոլիստներին, որոնց հետ իրեն հարմարավետ է զգացել խաղադաշտում: Դրանք են Լուիս Սուարեսը, Չավին, Նեյմարը և Էտո'Օ-ն: Այդ մասին տեղեկացնում է TTPlus-ը։ Լիոնել Մեսին նրանց հետ երկար տարիներ խաղացել է «Բարսելոնայում», իսկ Նեյմարի հետ՝ նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ում: Նա «Բարսելոնայում» խաղացել է 18 տարի (2003-2021 թվականներին), իսկ «ՊՍԺ»-ում՝ երկու տարի։

 

35-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հուլիսից ելույթները կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում»: Ավարտված 2022/2023 մրցաշրջանում Մեսին Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։