ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է առանց լուրջ պատճառի չայցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնի մեկնարկով պայմանավորված՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին, դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին խուսափել ՀՀ-ում որոշ ուղղություներով ոչ հրատապ ճանապարհորդություններ իրականացնելուց, ինչը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությամբ։
Այդ մասին ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Ընդ որում՝ դեռևս 2022 թվականից կիրառվող սահմանափակումներում որոշակի մեղմացումներ են եղել։
Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք։
Բացի այդ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ, ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ թույլատրվում է Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով, իսկ այցելությունը Սյունիքի մարզ և ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակել զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։ ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է գրանցվել Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար, հետևել տեղական լրատվամիջոցներին, խուսափել մարդաշատ վայրերից ու ցույցերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքի անդամներին իրենց անվտանգության մասին, պահպանել զգոնութունն ու զգույշ լինել գիշերը քայլելիս կամ վարելիս: