Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փորձելու ենք հասնել իշխանութան փոփոխմանը և նոր իշխանության ձևավորմանը․ Սաղաթելյան (տեսանյութ)

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինի հերթական նիստն է տեղի ունեցել։ Ժողովի ժամանակ քննարկել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։ Ժողովին մասնակցել են մարզերից ընտրված մասնակիցներ,սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ։Թեմայի շուրջ հրավիրված ասուլիսում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը փաստաթղթի ստորագրման մասին խաղաղության փաստաթուղթ չէ,  այլ նոր կապիտուլյացիա։

«Կանխելու միակ ճանապարհն ընդվզումն է։ Իսկ քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը դա պատրաստելն է ու այլընտրանք առաջարկելը։ Քաղաքական ուժերը 3 բան շատ պարզ ու մատչելի մեր հանրությանը պետք է ներկայացնեն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու այլընտրանքային ծրագիր, դա իրականացնելու թիմ և իշխանափոխության ճանապարհային քարտեզ։ Մենք մեր պատկերացումներն ունենք այդ քարտեզի մասով, այս փուլում պատրաստվում ենք դրանք ներկայացնել մեր գործընկերներին, քանի որ մենք մեծապես կարևորում ենք համախմբումը, միասնական ճակատի ձևավորումը»։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support