Բացել լրահոսը Փակել լրահոսը
351030342_716289273635379_264791969750394508_n
A A
Սպորտ

Գագիկ Խաչիկյանը առաջինն է, իսկ Արթուր Դավթյանը՝ 2-րդը. World Challenge Cup (տեսանյութ)

 Հայաստանի մարմնամարզիկներն առաջին մեդալները նվաճեցին Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում:

 

Նժույգ թափերի եզրափակիչում Գագիկ Խաչիկյանը վաստակելով 14,766 միավոր, գրավեց առաջին տեղը և հռչակվեց չեմպիոն: Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը, ցույց տվեց 14,600 արդյունք և զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Այդպիսով, երկու գործիքների վրա կայացած մրցումներից հետո Հայաստանը նվաճել է 2 մեդալ:

 

Նշենք, որ Արթուր Դավթյանն այսօր կմասնակցի զուգափայտի վրա վարժության եզրափակիչ մրցաշարին: