Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+zakaryan 9.06.
A A
Սպորտ

Արսեն Զախարյանի ընտանիքն այլևս դեմ չէ Թուրքիա տեղափոխվելուն

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ընտանիքն այլևս դեմ չէ նրա հնարավոր տեղափոխությանը Թուրքիայի առաջնություն։ Այդ մասին հայտնում է թուրքական Gezen Dokuz լրատվամիջոցը։

Նշենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թուրքական «Գալաթասարայը» և ռուսական ակումբը համաձայնության էին եկել Արսեն Զախարյանի տրանսֆերի շուրջ, սակայն նրա տրանսֆերը չէր կայացել ընտանիքի դիրքորոշման պատճառով։ Ինքը՝ կիսապաշտպանը, հայտարարել էր, որ անձնական պատճառներով չի դիտարկել Թուրքիայի առաջնություն տեղափոխվելու տարբերակը։

Անցած մրցաշրջանում 20-ամյա Արսեն Զախարյանը բոլոր մրցաշարերում «Դինամոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։