Բացել լրահոսը Փակել լրահոսը
351947353_6041547932638879_7009216165540695052_n (1)
A A
Պաշտոնական

Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ոչ ինքնթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չենք գնում․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․

«Այո՝ Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին:

Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, ովքեր որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել ընտանիքիս անդամների հետ և մետրո նստել:


Անհոգ եղեք, ես ու իմ ընտանիքը ցավոք մինչև 2018 թվականը շատ ավելի հաճախ էինք շրջագայում աշխարհով մեկ, քան հիմա, իսկ ինչ վերաբերվում է պետության հաշվին դա անելուն, ապա ասեմ, որ այդտեղ նույնպես սեփական չափանիշով շարժվելը տեղին չէ: Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ոչ ինքնթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չենք գնում»: