A
A
Հայաստանը կմասնակցի Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 100-ամյակի միջոցառմանը
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրվել է նաև Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան։
Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, միջոցառումների շրջանակում անցկացվելու է բռնցքամարտի Suzuky Night ամենամյա մրցաշարը։
ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի գլխավորած պատվիրակությունը Կելցե քաղաք է ժամանել 4 բռնցքամարտիկով։ Մարզիչ Սամվել Պողոսյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան 57 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 63,5 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 71 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը։
Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այժմ պատրաստվում է Եվրոպական 3-րդ խաղերին, որը կայանալու է լեհական Կրակով քաղաքում