A
A
«Արարատ-Արմենիան» թիմ է հրավիրել Հայաստանի հավաքականի դարպասապահին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի անցած առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» թիմ է հրավիրել Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանին։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբը։
Արսեն Բեգլարյանը վերջին չորս մրցաշրջաններում պաշտպանել է Երևանի «Ուրարտուի» դարպասը, որի կազմում այս տարի դարձել է չեմպիոն։ Նա նախկինում հանդես է եկել նաև լատվիական «Լիեպայայում», բելառուսական «Դնիպրո Մոգիլևում», ինչպես նաև հայկական մի շարք ակումբներում, այդ թվում «Ալաշկերտում», որի հետ դարձել է կրկնակի չեմպիոն։
30-ամյա դարպասապահն այժմ Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։