Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում կիսել են Ուկրաինայի դրոշը
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ փուլի Էլինա Սվիտոլինա - Արինա Սոբոլենկա հանդիպումից առաջ անվտանգության աշխատակիցներն ուկրաինացի երկրպագուին թույլ չեն տվել դրոշով մտնել տրիբունա։
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, Ուկրաինայի դրոշն իր չափերով չի համապատասխանել առաջնության կազմակերպիչների սահմանած չափի հետ (առավելագույն երկարությունը պետք է լինի մեկ մետր)։ Արդյունքում, երկրպագուին առաջարկել են կիսել դրոշը, որպեսզի թույլ տան այն տանել տրիբունա։ Ուկրաինացի երկրպագուն ընդունել է այդ առաջարկը։
«Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան ոչինչ չունի Ուկրաինայի դրոշի դեմ: Ընդհակառակը, ցանկացած այլ դրոշի հետ նույնը կանեինք մենք»,- դրոշը կիսելուց և տիրոջը վերադարձնելուց հետո ասել է անվտանգության աշխատակիցը։
Ոկրաինացի երկրպագուն, որը ներկայացել է Աննա անվանումով, նշել է, որ այդ դրոշն իր հետ է եղել նաև 2016թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերին, և ոչ մեկը չի արգելել այն մտցնել տրիբունա։
Հավելենք, որ բուն խաղից հետո ուկրաինացի թենիսիստուհին հրաժարվել է սեղմել բելառուսցի Սոբոլենկայի ձեռքը։