A
A
Բրազիլիայի հավաքականը կպաշտպանի իր ֆուտբոլիստի իրավունքները
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլիայի ֆուտբոլի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա սև մարզաշապիկով: Այդ մասին հայտնում է Globo-ն։
Բրազիլիայի հավաքականը սև գույնի մարզաշապիկ կկրի Գվինեայի հավաքականի հետ ընկերական խաղում, որը կկայանա հունիսի 17-ին, Բարսելոնայում: Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ եղանակավով ցանկանում է պայքարել ռասսայական խտրականության դեմ՝ ի պաշտպանություն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի, որը Իսպանիայի առաջնության «Վալենսիայի» հետ խաղում ենթարկվել էր ռասսայական բռնության։
Գվինեայի հետ խաղից հետո Բրազիլիայի հավաքականը երեք օր անց Լիսաբոնում կհանդիպի Սենեգալի ընտրանու հետ։