Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման զինվոր
A A
Քաղաքականություն

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ- արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը

Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 6-ին, ժամը 11:00-17:30-ը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։