Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոնդոն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-9-ը աշխատանքային այցով գործուղվել է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն): Տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,  նույն խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 

Այս ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: