Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xaxer 2
A A
Սպորտ

Լեհաստանում Եվրոպական խաղերի մեդալները ցուցադրել են աղի հանքավայրում

Եվրոպական խաղերի մեկնարկից 16 օր առաջ Լեհաստանում տեղի է ունեցել ուշագրավ իրադարձություն։ Խաղաղության կրակով ջահն առաջին անգամ իջեցվել է գետնի տակ, 125 մ խորության վրա, որտեղ գտնվում է «Վիելիչկա» աղի հանքավայրը: Աղի քանդակի մեջ տեղադրված հատուկ կրակն այնտեղ է մնալու մինչև խաղերի ավարտը (հուլիսի 2):

 

Լեհաստանում շարունակվում է Եվրոպական խաղերի կրակի փոխանցումավազքը, որը վառվել է ապրիլի 3-ին, Հռոմում: Այն ճանապարհորդում է Բալթիկ ծովից մինչև Տատրայի լեռներ: Հունիսի 21-ին կրակը կվերադառնա Կրակով, «Հենրիկ Ռեյմանի» անվան մարզադաշտ, որտեղ տեղի կունենա Եվրոպական խաղերի բացման արարողությունը։

 

Ի դեպ, խաղերի կազմակերպիչները «Վիելիչկա» աղի հանքավայրում ներկայացրել են նաև այն մեդալները, որոնք հանձվելու են խաղերի մրցանակակիրներին։