Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ կպատրաստվի չեմպիոնների լիգայի եզրափակիչին
Աջակցիր «Ա1+»-ինՇաբաթվա առաջին օրվա հիանալի լուրը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, որն այսօրվանից միանալու է թիմին, իսկ երեկ մենակ, առանց խնդիրների, վազում էր խաղադաշտում։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, նա կկատարի հարձակողական ոճի կիսապաշտպանի դեր: Ինձագին երբեք չի հրաժարվի «Միկիից», առավել ևս մի խաղում, որտեղ պետք է փորձ և իմաստություն: Մարզչի պլանով հայը պետք է պահեր ստեղծի «Սիթիին» հարվածներ հասցնելու համար: Մնում է միայն, որ «կապտասևերն» ավելի շատ տիրեն գնդակին, քան մրցակիցը», - Gazzetta dello Sport-ի այսօրվա համարում գրում է Ֆիլիպո Կոնտիկելոն:
Ըստ վերլուծաբանի, Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին կարող է լիովին պատրաստվել չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին և ընդգրկվել մեկնարկային կազմում: Հակառակ դեպքում, նրան այդ դիքում կփոխարինի Բաստոնին:
Մեկնարկային կազմի հետ կապված մյուս կասկածելի հարցը վերաբերում է հարձակման գծին: Ըստ աղբյուրի, «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դեռ չի որոշել, թե ով է Լաուտարոյի հետ խաղալու առջևում: Թեկնածուները երկուսն են՝ Ջեկոն ու Լուկակուն:
Հավելենք, որ Միլանի «Ինտերը» երկուշաբթվանից սկսել է նախապատրաստվել «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է հունիսի 10-ին, Ստամբուլում: