
«Լեռնային Արցախը» դուրս մնաց Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայից
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի վերջին՝ 36-րդ տուրում, այսօր կայացան ևս երկու հանդիպում:
Առաջնության ետնապահ «Լեռնային Արցախը» սեփական դաշտում 0:1 հաշվով զիջեց Գյումրիի «Շիրակին» և կրեց թվով 24-րդ պարտությունը: Թիմը դուրս մնաց ուժեղագույնների խմբից:
Շիրակցիները չնայած տոնեցին 10-րդ հաղթանակը, սակայն վաստակած 36 միավորով բավարարվեցին ընդամենը 7-րդ տեղով:
Երևանի ԲԿՄԱ-ն իր հարկի տակ 2:5 խոշոր հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»: Հյուրերի կազմում գոլերից մեկը խփեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, որն արդեն մասնակցում է մարզչական արտոնագրի դասընթացների:
«Արարատ-Արմենիան» չնայած տոնեց թվով 23-րդ հաղթանակը, սակայն վաստակած 76 միավորով մնաց 3-րդ տեղում: ԲԿՄԱ-ն 32 միավորով առաջնությունն ավարտեց 8-րդ հորիզոնականում՝ առաջ անցնելով «Նոային» միայն գոլերի տարբերությամբ:
Տուրի վերջին երկու խաղերը կկայանան վաղը: Հայաստանի նորընծա չեմպիոն «Ուրարտուն» սեփական դաշտում կընդունի «Արարատին», իսկ «Ալաշկերտը»՝ «Փյունիկին»: