Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մեծ սկանդալ ֆրանսիական ֆուտբոլում՝ կապված 8-ամյա հիվանդ երեխայի հետ (տեսանյութ)

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության վերջին տուրի «Այաչո» - «Մարսել» խաղը մարզական առումով թեև ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն հայտնվել է տեղի թերթերի առաջին էջերին:

Բանն այն է, որ հյուրերի կողմից խաղին հրավիրված է եղել մի երեխա, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղի ծանր տեսակ։ 8-ամյա Կենզոն «Մարսելի» մեծագույն երկրպագու է և նա հանդիպմանը ներկայացել է իր սիրած թիմի մարզաշապիկով:

Դա դուր չի եկել «Այաչոյի» մոտ երկու տասնյակ երկրպագուներին, որոնք մտել են հյուրերի համար նախատեսված օթյակ, ծեծի ենթարկել տղայի հորը: Այնուհետև վայ երկրպագուները երեխայից խլել են «Մարսելի» մարզաշապիկը և այրել այն նրա աչքի առաջ։ Հեռանալիս նրանք անգամ թքել են ուտելիքի մեջ:

Ոստիկանները Կենզոների ընտանիքին ստիպված տարել է «Մարսելի» հանդերձարան: Այնտեղ նա հանդիպել է թիմի ֆուտբոլիստների, այդ թվում իր կուռքի՝ Մատեո Գենդուզիի հետ:

«Տղաս շոկի մեջ էր, աչքերը կարմրել էին, դեմքը՝ ուռել։ Նա լաց եղավ, հետո դժվարանում էր շնչել: Մենք չէինք կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկը կորոշի հարձակվել փոքրիկ երեխայի վրա։ Տղաս ծանր հիվանդ է, կորցնում է տեսողությունը. «Նա ասաց, որ մինչև տեսողությունը կորցնելը ցանկանում է տեսնել իր սիրելի թիմին»,- Կենզոյի մոր խոսքերը մեջբերում է Le Parisien-ը։

Խաղից հետո ընդհարում է տեղի ունեցել «Այաչոյի» երկրպագուների և ոստիկանների միջև: