
A
A
Էմին Օհանյանը երրորդ անգամ լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Էմին Օհանյանը Dubai Open 2023 մրցաշարի շրջանակում լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմա: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Էմին Օհանյանը նորման լրացրեց երրորդ անգամ, ինչը նշանակում է, որ կոչում ստանալու համար նրան մնում է միայն իր միջազգային վարկանիշը հասցնել 2500-ի: 17-ամյա շախմատիստի վարկանիշն այժմ 2460 է: