Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ Ֆուտբոլիստները զրկվեցին պարգեւավճարից

Սպորտ
573994d98468994be33d67b09146823f

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները չեն պարգեւատրվել Ռուսաստանի ընտանու հետ ոչ-ոքի խաղալու համար: Այդ մասին տեղեկացնում է championat.ru կայքէջը:

Ըստ լրատվամիջոցի` Հայաստանի ընտրանու խաղացողները միշտ խրախուսվել են ուժեղ մրցակիցներին հետ խաղերում միավոր վաստակելու դեպքում, սակայն այս անգամ նրանք առանց պարգեւավճարների են մնացել:

Մի՞գուցե պատճառն այն է, որ Ռուսաստանի ընտրանին այլեւս ուժեղ հավաքական չէ ՀՖՖ-ի ղեկավարների համար, ուստի խաղացողներին պարգեւներ խոստացվել են միայն հաղթանակի համար: