Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՌՀ
A A
Պաշտոնական

Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ: Oրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ հարցը։

 

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» 08.09.2020թ. թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով՝ 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք (http://tvradio.am/wp-content/uploads/2023/06/50-23.pdf):