A
A
Երիտասարդներին կմարզի Ռաֆայել Նազարյանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Ռաֆայել Նազարյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Ռաֆայել Նազարյանը մարզչական գործունեությունը սկսել է «Բանանցում», ապա տեղափոխվել «Փյունիկ»: Այժմ նա հանրապետության չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնականներից է:
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարին: Առաջին հանդիպումը մեր երիտասարդականը անցկացնելու է հունիսի 7-ին: Այդ օրը Հայաստանը սեփական հարկի տակ հյուրընկալելու է Չեռնոգորիայի այդ տարիքային հավաքականին: