Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_36051
A A
Պաշտոնական

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է. Արմեն Սարգսյան

Այսօր Երեխաների պաշտպանության օրն է:Յուրաքանչյուր երեխա ծնվում է որպես անհատականություն՝ իր յուրահատուկ տաղանդով, կարողություններով ու ներաշխարհով: Նրա ծնողների, մեզնից յուրաքանչյուրի, պետության խնդիրն է, կարողանալ հայտնաբերել այդ տաղանդը, օգնել, որ այն ծաղկի ու ծառայի և՛ իրեն, և՛ հայրենիքին:Միևնույն ժամանակ, մեծերիս պարտքն է անել ամեն ինչ, որ երեխաներն ապրեն, մեծանան և իրենց տաղանդն ու կարողությունները, գիտելիքն ու հմտություններն իրացնեն խաղաղ  ու ապահով հայրենիքում:Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագայի, ազգի ապագայի, երկրի ապագայի, բանակի ապագայի, հողի ապագայի...Այսօր մեր ապագայի պաշտպանության օրն է:

 
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ