Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail__T013334
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորել են նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը:

 

Վարչապետը ողջունել է տիկին Զուպանչիչի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

 

Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

 

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչն ընդգծել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, ընդգծել միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:

 

Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

 

Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորել են նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: