Բացել լրահոսը Փակել լրահոսը
11
A A
Սպորտ

Սթենլիի գավաթը նոր հաղթող կունենա

Տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթի 2023թ խաղարկության եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն թիմեր, որոնք նախկինում դեռևս չեն տիրել պատվավոր այդ մրցանակին։

Արևմտյան կոնֆերենցիայից եզրափակիչ է մտել «Վեգաս Գոլդեն Նայթսը», որը 2018 թվականի եզրափակիչ մրցախաղում 1։4 հաշվով տանուլ էր տվել «Վաշինգտոն Քեփիտալսին»։

Արևելյան կոնֆերենցիան ներկայացնելու է «Ֆլորիդա Պանտերսը», որը 1996 թվականին գավաթը նվաճելու հնարավորություն էր ստացել, սակայն եզրափակիչում 0։4 հաշվով պարտվել էր «Կոլորադո Էվելանշին»։

Սթենլիի գավաթի եզրափակիչ մրցամարտը կմեկնարկի հունիսի 3-ին։ Հաջորդ երեք խաղերը նախատեսված են հունիսի 5-ին, 8-ին և 10-ին։ Առաջին երկու հանդիպումները կկայանան «Վեգասի» հարկի տակ։ Անհրաժեշտության դեպքում խաղեր կանցկացվեն նաև հունիսի 13-ին, 16-ին և 19-ին։