«Ռոման» կարող է մնա առանց գավաթի
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր Թոմաս Դիբենեդետոն ստիպված կլինի հրաժարվել իրեն պատկանող բաժնետոմսերի մի խմբաքանակից, եթե հռոմեացիները Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունք նվաճեն:
Պարզվում է, որ ամերիկացի գործարարը «Բոստոն Ռեդ Սոկս» բեյսբոլի ակումբի բաժնետերերից մեկն է: Իսկ վերջինիս սեփականատերը Ջոն Հենդրին է, ով միաժամանակ անգլիական «Լիվերպուլի» սեփականատերն է: Այդպիսով, «Ռոմայի» սեփականատերը հեռակա կարգով հանդիսանում է անգլիական ակումբի տիրոջ գործընկերը:
ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մրցաշարերին չեն կարող մասնակցել տարբեր երկրների այն թիմերը, որոնք հովանավորվում են միեւնույն ընկերության կողմից, ունեն մեկ սեփականատեր, կամ էլ դրանց տերերը կարող են ունենալ ընդհանուր շահեր: Հենց վերջին կետն էլ կարող է խնդիրներ ստեղծել Թոմաս Դիբենեդետոյի համար:
Այդպիսով, եթե «Ռոման» եւ «Լիվերպուլն» այս տարի նվաճեն Եվրոգավաթների ուղեգիր, ապա իտալական ակումբի սեփականատերը ստիպված կլինի հրաժարվել «Բոստոն Ռեդ Սոկսի» իր բաժնետոմսերից: