Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի լողորդները կմասնակցեն

Սպորտ
45c1dbdf5c7440b448d193be9f066109

2011 թ ապրիլի 4-10-ը Ձերժինսկ քաղաքում կայանալիք հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությանը կմասնակցեն Հայաստանի Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի երեք մարզիկներ` Մարգարիտա Հովակիմյանը, Ավագ Տոնոյանը եւ Արտակ Դավթյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՍՀԱՖ-ի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ այդ առաջնությունը ընդգրկված է Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի մրցաշարերի ցանկում: ՌԴ լողի բաց առաջնությունում բարձր արդյունքներ ցույց տվող հաշմանդամ մարզիկները ձեռք կբերեն հուլիսի 3-10-ը Բեռլինում կայանալիք 2011 թ Պարալիմպիկ լողի Եվրոպայի առաջնության ուղեգրեր:

Հայաստանի պատվիրակությունը ՀՍՀԱՖ-ի նախագահ Սամվել Ռոստոմյանի գլխավորությամբ Ձեռժինսկ կմեկնի ապրիլի 1-ին: