
A
A
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը․ Արցախի ՊԲ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնել է Արցախի հանրապետության պաշտպանության բանակը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: