Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-xDMB835EvV
A A
Քաղաքականություն

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,- գրել է Փաշինյանը թվիթերյան իր էջում։