Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արթուր Ավետիսյանը հաղթեց օղակների վրա վարժությունում. World Challenge Cup (տեսանյութ)

Բուլղարիայի Վարնա քաղաքում այսօր կայացան սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի խաղարկության եզրափակիչ մրցումները:

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը 14,700 արդյունքով հաղթող ճանաչվեց օղակների վրա վարժությունում: Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը, 14, 066 միավորով գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:

Վերջինս հանդես եկավ նաև նժույգ թափերում և ազատ վարժությունում: Առաջին վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 3-րդ, իսկ երկրորդում՝ 5-րդ տեղը:

Այդպիսով, Հայաստանի մարմնամարզիկները երեքօրյա պայքարից հետո նվաճել են 3 մեդալ: Վաղը կկայանան եզրափակիչ երեք մրցումները: Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկում և զուգափայտերում: