Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Պաշտոնական

Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա. նոր կյանքի ճանապարհին դուք նման օրինակների պակաս չեք ունենա. Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ:

Այնքան էլ շատ չի անցել այն օրից, երբ Վերջին դասը Վերջին զանգ էր կոչվում, իսկ շրջանավարտ էին համարվում միայն տասներորդցիները: Այդ տարիներին Վերջին զանգն անցնում էր մեծ աշխուժությամբ եւ ոգեւորում էր անգամ նրանց, որոնք կապ չունեին ավարտական երեկոյի հետ: Այսօր ավելի զուսպ ու համեստ է նշվում օրը, սակայն նույնն են ուսուցիչներին նվիրված մաղթանքներն ու շրջանավարտների ծնողների հույզերը: Ժամանակակից աշխարհն առաջին հերթին մրցունակություն է պահանջում, եւ յուրաքանչյուր ծնողի նվիրական երազանքն է դպրոցն ավարտող երեխային տեսնել որեւէ հայտնի բուհի ուսանող կամ հմուտ մասնագետ՝ պայծառ ապագայի բոլոր երաշխիքներով:

Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է:

Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա. նոր կյանքի ճանապարհին դուք նման օրինակների պակաս չեք ունենա: Փորձեք ձեւավորել ձեր ես-ը, փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը եւ չծուլանալ: Իսկ այսօր վայելեք ձեզ լիարժեքորեն պատկանող օրը, որովհետեւ վաղվանից ավարտական քննությունների եք պատրաստվելու:

Լուսավոր ապագա եմ մաղթում ձեզ, միշտ սիրով հիշեք ձեր ուսուցիչներին, որոնց շնորհիվ դարձել եք գրագետ, ու ջերմորեն հիշեք դպրոցական տարիները, որովհետեւ մի օր հաստատ պարզվում է, որ դրանք ամենաանհոգն էին:

Բարի երթ եւ հաջողությամբ հաղթահարված քննաշրջան եմ մաղթում: