Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը 5-րդն է ուժեղագույնների մեջ. Sharjah Masters 2023

Շարժայում ավարտվեց Sharjah Masters 2023 շախմատի միջազգային մրցաշարը:

Վերջին տուրում ութ առաջատարներից հաղթանակ տարավ միայն հնդիկ Արջուն Էրիգաիշին, որը վաստակեց 6,5 միավոր և գրավեց 1-ին տեղը: Յոթ շախմատիստ, այդ թվում Հայկ Մարտիրոսյանը, վաստակեցին 6-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը զբաղեցրեց ամերիկահայ Սամուել Սևյանը, 3-րդը՝ հնդիկ Գուկեշը: Հայկ Մարտիրոսյանը ճանաչվեց 5-րդը:

Հայաստանի շախմատիստ Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակեցին 5-ական միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 20-րդ և 28-րդ տեղերը: Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը ութ ոչ-ոքի արեց և 4 միավորով մրցաշարն ավարտեց 55-րդ հորիզոնականում:

«Չելենջ» խմբում հանդես եկող միջազգային վարպետ Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և Ադհամ Ֆավզիի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող դարձավ եգիպտացի շախմատիստը: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը 5,5 միավորով ճանաչվեց 13-րդը: