
A
A
Հայ մարմնամարզիկները սկսեցին World Challenge Cup-ի համար պայքարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարնայում այսօր մեկնարկեց սպորտային մարմնամարզության World Challenge Cup 2023 մրցաշարը:
Հայաստանից հանդես եկող Արթուր Դավթյանն ուժերը կփորձի բազմամարտում, իսկ Արթուր Ավետիսյանը՝ միայն օղակների վրա: Վերջինս այսօր ցույց տվեց 14,250 արդյունք և առաջ անցավ իր թիմակցից, որը ստացավ 13,350 միավոր:
Արթուր Դավթյանն այսօր հանդես կգա նաև ազատ վարժությունում և նժույգթափում: Վաղը կկայանան մնացած երեք գործիքների որակավորման մրցումները: Եզրափակիչ մրցաշարերը տեղի կունենան մայիսի 27-ին և 28-ին: