
Բռնցքամարտի պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը նոր հայտարարություն է արել իր ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իմ տարկետումը դադարեցնելու մասին նախագիծը, որը ստացել էի սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար, նաև ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-Ի № 2062 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նշում են, որ տարկետումը դադարեցվում է՝ ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով: Ս.թ. փետրվարի 4-ին կայացել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Ես չեմ մասնակցել նշված առաջնությանը՝ լուրջ վնասվածքի պատճառով, որի մասին նախապես տեղեկացրել եմ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, իսկ իմ անձնական մարզիչ Արմեն Հակոբյանը վնասվածքիս մասին տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Բերված պատճառաբանությունը չի կարող հիմք հանդիսանալ ինձ տարկետումից զրկելու համար, քանի որ մրցաշարին չմասնակցելու պատճառը հարգելի է:
Նշվում է նաև, որ ես պայմանագիր եմ կնքել պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ ու տեղափոխվելու եմ Կանադա: Ասեմ, որ չեղարկել եմ վերոնշյալ պայմանագիրը և հունիսի 1-ին կայանալիք մրցումների մասնակցությունը: Ինձ համար աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հարթակներից հայոց եռագույնը բարձրացնելն ու օրհներգը հնչեցնելը մեծագույն պատիվ է և այս առաքելությամբ մեծ օգուտ կբերեմ իմ ազգին ու պետությանը և իմ ծառայությունն այսպես կմատուցեմ իմ հայրենիքին», - գրել է բռնցքամարտիկը:
<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F100091810223184%2Fvideos%2F778942970308176%2F&show_text=false&width=267&t=0" width="267" height="476" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share" allowFullScreen="true"></iframe>