A
A
«Ֆիորենտինա» - «Ինտեր». գավաթի եզրափակիչ, Մխիթարյանը պահեստային է. ՈՒՂԻՂ
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում այսօր կկայանա Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը: Միմյանց հետ կհանդիպեն «Ֆիորենտինան» ու Միլանի «Ինտերը»:
Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն երկու անգամ խաղացել են իրար հետ: Միլանում հաղթել է «Ֆիորենտինան»՝ 1:0, իսկ Ֆլորենցիայում՝ «Ինտերը»՝ 4:3:
Միլանյան ակումբը մինչ այդ 14 անգամ է հանդես եկել եզրափակիչում, որից հաղթել է 8 խաղում: «Ֆիրոենտինան» 11-րդ անգամ է մտել եզրափակիչ: Նախկին 10 հանդիպումներում «մանուշակագույնները» տարել են 6 հաղթանակ: Ի դեպ, թիմերն առաջին անգամ կհանդիպեն եզրափակիչում:
Կողմերն արդեն հրապարակել են կազմերը: «Ինտերում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է պահեստայինների թվում:
Իտալիայի եզրափակիչը կմեկնարկի ժամը 23:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ.