A
A
Գոռ Նալբանդյանը՝ կուդոյի աշխարհի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՃապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությունում Հայաստանի պատվիրակները նվաճել են 3 մեդալ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կուդոյի ֆեդերացիան, Գոռ Նալբանդյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն: Ալեքսանդր Չարխչյանը գրավել է մրցանակային 2-րդ, իսկ Հայկ Կիրակոսյանը՝ 3-րդ հորիզոնականը:
Առաջնությանը մասնակցել են տարբեր երկրների ավելի քան 250 մարզիկներ: