A
A
Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին:
Միջոցառման շրջանակներում փոխվարչապետը ներկա է գտնվել «Կանաչ Եվրասիա» միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական խոսքով և հաղթողներին հանձնել մրցանակներ: Պարգևատրվողներին մրցանակներ են հանձնել նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրեշենկոն: