Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, նա պետք է պարզապես ականջին օղ անի. Փաշինյան (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

«ՌԴ նախագահն ու վարչապետն են իմ զրուցակիցները։ Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել։ Ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես», - ասաց Նիկոլ Փաշինյանը։