Բացել լրահոսը Փակել լրահոսը
347618336_1303212547281057_7186788237802806562_n
A A
Պաշտոնական

Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային։
 
Նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին։
Նրանք քննարկել են`
➡️ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնց շրջանակը, Հանս Կլյուգեի խոսքով, տպավորիչ է։
➡️Հայաստանում հաջողությամբ անցկակցված ԱՀԿ Արագ արձագանքման բժշկական թիմերի գլոբալ հանդիպումը։
➡️Հոգեկան առողջության ոլորտում իրականացվող ծրագրերը։
➡️ Հայաստանի Հանրապետության տարածքում շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։