A
A
Հրդեհ Արամ Խաչատրյան փողոցում
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 21-ին, ժամը 17:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի տանը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել՝ 18:27-ին: Այրվել են ոչ բնակելի տան տանիքի (մոտ 100 քմ) փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և հատակը՝ 5 քմ: